factor.am «Սահմանադրական դատարանը, համապատասխանաբար, ունի ինը դատավոր։ Ինը անդամի քանակի փոփոխությունը, որը նախատեսված է, ըստ էության, սահմանադրական օրենքով, բայց չի նախատեսված Սահմանադրությամբ, առաջացնում է մի իրավիճակ, որ գործի քննությունը հիմա իրականացվում է ոչ թե Սահմանադրական դատարանի կողմից, այլ Սահմանադրական դատարանի կրճատված կազմի կողմից, ինչն առաջացնում է որոշակի խնդիր՝ որոշումների ընդունման կառուցակարգի հետ կապված»,- այս մասին Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
«Հիմա մենք ուզում ենք միջնորդել, որ հակասահմանադրական ճանաչվի ընդհանրապես «անհնարինության ինստիտուտը»՝ որպես այդպիսին։ Հաշվի առնելով Սահմանադրության կարգավորումները, այդ թվում նաև կառուցակարգերը և Սահմանադրությամբ տրված սահմանափակումները, որ որոշումներն ընդունվում են հինգ և վեց ձայնով, և մեծամասնությունը միշտ հաշվարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի կազմից։ Դա հաշվի առնելով՝ ուզում եմ քննարկել, և Բարձր դատարանը եթե հակասահմանադրական է ճանաչում ինստիտուտը գործի շրջանակներում, ապա գործը կշարունակվի ամբողջ կազմով, այլ ոչ թե յոթ հոգով»,- նշեց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում