arm.sputniknews.ru Սահմանադրական դատարանի դատավորներ Սեդա Սաֆարյանը և Դավիթ Խաչատուրյանը կմասնակցեն 2026 թվականի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ ՍԴ դատավորներից որևէ մեկը նրանց մասնակցության անհնարինության հետ կապված հարց չբարձրացրեց։
Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող են բարձրացնել միայն Սահմանադրական դատարանի դատավորները:
Մինչ այդ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը դատարանին հիշեցրել էր, որ ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։
«Խաչատուրյանի եղբայրն աշխատանքից ազատվել էր, ըստ մամուլի, ստացած SMS-ի արդյունքում»,– ասաց Վարդևանյանը։
Իր անաչառության հետ կապված կասկածին արձագանքեց ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանը` նշելով, թե փաստարկը թերի է։
«Տրամաբանությունը թերի է այն առումով, որ ՀՀ վարչապետի՝ գործող քաղաքական ուժի ղեկավար անձի հաղորդագրության հիման վրա կամ նրա կողմից աշխատանքից ազատվել է իմ եղբայրը։ Ստացվում է, որ եղբորս գործից հանելու «լավության» դիմաց դուրս գալու համար պետք է դրական կանխակալ վերաբերմու՞նք ունենամ։ Այստեղ տրամաբանությունն այդքան էլ ճիշտ չէ»,– ասաց Խաչատուրյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում