Screenshot

Կիևն ու Մոսկվան գերիներ են փոխանակել | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինան և Ռուսաստանն այսօր գերիներ են փոխանակել:

Ուկրաինան ռուսական գերությունից 160 զինծառայողի է վերադարձրել, այսօր հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նրանք բոլորը գերության մեջ են եղել 2022 թվականից ի վեր, հավելել է Զելենսկին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել է, որ վերադարձվել է 160 ռուս զինծառայողի:

Գերատեսչությունից հայտնել են.- «Վերադարձված ռուս զինծառայողները ներկայումս գտնվում են Բելառուսի Հանրապետությունում»:

Հաղորդվում է, որ փոխանակման միջնորդ է հանդիսացել Արաբական Միացյալ Էմիրությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն