arm.sputniknews.ruՎենեսուելայում գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 589-ի։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Վենեսուելայի նախագահի լիազորությունները կատարող Դելսի Ռոդրիգեսը։
«Ցավոք, 589 մարդ զոհվել է, 2980-ը՝ վիրավորվել», – ասել է Ռոդրիգեսը խորհրդակցության ժամանակ։
Հիշեցնենք` հունիսի 25-ին Վենեսուելայում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ առաջինը` 7.2 մագնիտուդով, երկրորդ՝ 7.5։ Դրանից հետ գրանցվել է շուրջ 30 հետցնցում։
Աղետի հետևանքով բնակելի շենքեր և ենթակառուցվածքներ են փլուզվել, ավերվել են բուժհաստատություններ, փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը։