Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 26-ին պարգևներ է հանձնել Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների մի խումբ ծառայողների, որոնք հունիսի 15-ից 22-ն ակտիվ մասնակցություն են ունեցել Փամբակ գետում իրականացված լայնածավալ որոնողական աշխատանքներին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել որոնողական աշխատանքներում ներգրավված բոլոր ծառայողներին՝ ընդգծելով, որ փրկարարները բարդ պայմաններում դրսևորել են մասնագիտական բարձր պատրաստվածություն, անձնվիրություն ու մեծ պատասխանատվություն»,- նշված է հաղորդագրությունում։