Screenshot 2026-06-26 182150

ՍԴ որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները, թե ոչ․ Իշխան Սաղաթելյան

ՍԴ որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները, թե ոչ։ Այս մասին Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Եթե վերցնում ենք, ինչ օրակարգով, եթե գնում ենք խորհրդարան, առնվազն ինչ ճանապարհային քարտեզ ենք պատկերացնում, և գնալու դեպքում ինչ քայլերով, ինչ ռեժիմով ինչ ենք անելու և չգնալու դեպքում ինչ ենք անելու»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 26-ին, Սահմանադրական դատարանում մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն