7BZZDraKIXrRO8xj

Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ. Զախարովա | news.am

news.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության թեմայով քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ, ինչպես դա արդեն արել էր Երևանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) մասնակցության սառեցման հետ կապված։ Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։

«Ծանոթացել ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 25-ին Հայաստանի կառավարության նիստում արած հայտարարություններին, ինչպես նաև դրա արդյունքներով լրագրողների հետ շփման ընթացքում հնչեցրած խոսքերին։ Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը քննարկումը շեղում է դեպի դեմագոգիայի ոլորտ, ինչպես դա արդեն արել էր Երևանի՝ այսպես կոչված ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման հետ կապված», – նշել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն