Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

«Շրջայց են կատարել ատոմակայանում, ապա ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն է իրականացվել։

Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՏԿԵ փոխնախարար Նարեկ Ապիտոնյանը, ՀԱԷԿ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, Միջուկային անվտանգության կոմիտեի տնօրենի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանը և էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ։

Խորհրդակցությանը էդուարդ Մարտիրոսյանը ներկայացրել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը։

Քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք այլ կարևոր հարցեր»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն