tert.am Իսրայելն ու Լիբանանը ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում ստորագրել են շրջանակային համաձայնագիր։ 2 երկրները կսկսեն պաշտոնական բանակցություններ՝ խաղաղության շուրջ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն։
Նշենք, որ ունիսի 22-ին CNN-ը հայտնել էր, որ Իսրայելը պատրաստ է մասնակիորեն դուրս բերել իր զորքերը Լիբանանի հարավից։ Խոսքը այն մասին է, որ իսրայելական բանակի ստորաբաժանումները կարող են տեղափոխվել այսպես կոչված «դեղին գծից» այն կողմ, որը նշում է վերահսկողության սահմանները՝ 2024 թվականի ապրիլի 17-ին կնքված հրադադարի համաձայնության շրջանակում։