103817764_0030722048_1440x900_80_0_1_33e10edeb6e4e949b53f3f9a1c755bef-jpg

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920–ի | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Վենեսուելայում գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի։ Այս մասին հայտնել է Ազգային ժողովի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։

Նրա խոսքով՝ 3360 մարդ վնասվածքներ է ստացել, ավելի քան 4000 մարդ կորցրել է իր տունը և ճանաչվել բնական աղետից տուժած։

Հիշեցնենք` հունիսի 25-ին Վենեսուելայում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ առաջինը` 7.2 մագնիտուդով, երկրորդ՝ 7.5։ Դրանից հետ գրանցվել է շուրջ 30 հետցնցում։

Աղետի հետևանքով բնակելի շենքեր և ենթակառուցվածքներ են փլուզվել, ավերվել են բուժհաստատություններ, փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն