ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Փակ շղթա-2026» տեղեկատվական վարժանքի շրջանակում հունիսի 27-ին Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից։
«Մարզի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,- նշված է հաղորդագրությունում։