news.am Հունգարիայի արտգործնախարար Անիտա Օրբանը հայտարարել է հունգարական դիվանագիտական առաքելությունների 37 ղեկավարների հետկանչման մասին՝ դիվանագիտական կորպուսի լայնածավալ թարմացման շրջանակում։ Դրա մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում տեղադրված տեսաուղերձում։
Ըստ նախարարի՝ որոշումների մի մասը կապված է դիվանագետների լիազորությունների ժամկետի ավարտի հետ, սակայն մի շարք դեպքերում խոսքն արտաքին քաղաքականության նկատմամբ նոր մոտեցման ձևավորման մասին է։ Նա ընդգծել է, որ Հունգարիային անհրաժեշտ են դեսպաններ, որոնք կկարողանան «արդյունավետ և հեղինակավոր կերպով ներկայացնել երկրի շահերը»՝ թարմացված առաջնահերթություններին համապատասխան։