screenshot-2026-06-27-111437

ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գելա Գելաձեին։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները։ Սարգսյանն ու Գելաձեն կարևորել են երկու երկրների իրավապահ և անվտանգության կառույցների միջև ձևավորված բարձր մակարդակի և արդյունավետ համագործակցությունը։

Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել ընթացիկ ծրագրերին և նախանշել համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն