l-0x107wh-1280x746z-0-6141-3

ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայի Թագավորությունում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) Խորհրդի 147-րդ և 148-րդ նստաշրջաններին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից:

Նստաշրջանների ընթացքում քննարկվել են ՀՄԿ-ի կոմիտեների և աշխատանքային այլ մարմինների գործունեության տարեկան ամփոփ զեկույցները, հաստատվել են կարողությունների զարգացման, մաքսային ընթացակարգերի դյուրացման և իրավակիրառ ոլորտներին վերաբերող մի շարք գործիքներ։

Նստաշրջանների շրջանակում ՊԵԿ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել գործընկեր երկրների մաքսային վարչակազմերի և ՀՄԿ քարտուղարության ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև նախանշվել են առաջիկա համատեղ ծրագրերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն