hetq.am Սահմանադրական դատարանում (ՍԴ) շարունակվում է 7 քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումների հիման վրա գործի քննությունը, որը վերաբերում է ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփմանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Սահմանադրական դատարանում միջնորդեցին փորձաքննության ուղարկել ընտրական ծրարները, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ ծրարի մեջ դրված քվեաթերթիկները երևացել են, այսինքն՝ ծրարները եղել են թափանցիկ, ինչով խախտվել է քվեարկության գաղտնիությունը:
ԲՀԿ ներկայացուցիչները միջնորդեցին ՍԴ-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել յուրաքանչյուր ընտրատարածքային հանձնաժողովին տրամադրված 10-ական ծրար և նշանակել փորձաքննություն դրանց թափանցելիության վերաբերյալ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում