Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Իսպանացի մասնագետն արդեն բուժում է ստանում։
«ՀՖՖ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Խոակին Կապարոսին՝ մաղթելով ուժ, տոկունություն և շուտափույթ ապաքինում։ Վստահ ենք, որ նրա ուժեղ կամքն ու մարտական բնավորությունը կօգնեն հաղթահարել այս փորձությունը»,- նշում են ՀՖՖ-ից։