fe9449mse6lkmiydo8diik9b2eumjza3os3tw5fa

Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ | armenpress.am

armenpress.am Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը Իրանին մեղադրել է իր տարածքին անօդաչու թռչող սարքերով հարվածելու մեջ և  խստորեն դատապարտել այդ հարձակումը։

Ինչպես փոխանցում է տեղական BNA լրատվական գործակալությունը, Բահրեյնի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ հունիսի 27-ին թագավորության տարածքին իրանական անօդաչու թռչող սարքերով հարվածները համարել է ինքնիշխանության կոպիտ խախտում և  միջազգային նորմերի ու կոնվենցիաների կոպիտ խախտում, որոնք արգելում են քաղաքացիական թիրախների թիրախավորումը և անմեղ մարդկանց ահաբեկումը։

Գերատեսչությունը գործողությունը որակել է որպես տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև խաղաղության ուղղությամբ միջազգային ջանքերը խաթարող  մոտեցում ՝ դրա համար պատասխանատու համարելով Իրանին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն