azatutyun.am Անցած գիշերը ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք մարզերի։
Սումիի մարզի Ախտիրկայի շրջանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի խոսքով՝ քաղաքի և հարակից համայնքների մի շարք մասնավոր տներ, ինչպես նաև բենզալցակայաններ վնասվել են հարվածների հետևանքով։
Առավոտյան հարձակման է ենթարկվել նաև Սումի քաղաքը։ Տուժել է ինը մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
Զապորոժիեում գիշերային հարձակման հետևանքով ևս ինը մարդ է տուժել, որոնց թվում՝ երկու երեխա։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ զգալի վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, մասնավորապես՝ մասնակիորեն ավերվել է բազմաբնակարան շենք։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում