731357497_1463061895862422_4351153343092664909_n

Անվանի մարզիկներ Նազիկ Ավդալյանը, Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանն այցելել են «Աբովյան» ՔԿ-ում պահվող անչափահասներին

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև անվանի մարզիկներ՝ Նազիկ Ավդալյանը, Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող անչափահասներին։ Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում մարզիկները կիսվել են իրենց կյանքի պատմություններով, խոսել հաղթահարած դժվարությունների, մարզական ճանապարհին ունեցած փորձությունների և արձանագրած հաջողությունների մասին։

Այցի նպատակն էր խրախուսել անչափահասներին, նպաստել նրանց սոցիալական վերականգնման գործընթացին և ներկայացնել հաջողության հասնելու այն ուղիները, որոնք հիմնված են նպատակասլացության, աշխատասիրության և ինքնակատարելագործման վրա»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն