flspomzz9sipizyi

Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը

Հունիսի 27-ին՝ ժամը 15։37-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՀՀ ՆԳն փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբեր։

Փրկարարները և ոստիկանները համատեղ ուժերով կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն