news.am Շաբաթ օրը Պակիստանում և հարևան Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում, նրանք շտապ լքել են իրենց տները, հաղորդել է Associated Press-ը։
Իշխանությունները հայտնել են, որ այս պահին ավերածությունների կամ տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել։
Պակիստանի օդերևութաբանական վարչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի տարածքում՝ Հինդուկուշ լեռնաշղթայի շրջանում։
Երկրաշարժը զգացվել է Իսլամաբադում, ինչպես նաև արևելյան Փենջաբ նահանգում և հյուսիսարևմտյան Հայբեր-Փահթունհվա նահանգում, որը սահմանակից է Աֆղանստանին։ Ցնցումներ են գրանցվել նաև Քաշմիրի պակիստանյան հատվածում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում