1lurer.am Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունն անդրադարձել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ձեռք բերված համաձայնությանը, նշել՝ այն առաջին քայլն է, որը թույլ կտա տեղահանված բնակչությանը վերադառնալ իրենց տներ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ փաստաթղթի կնքումը հարված էր Իրանին, քանի որ ՑԱՀԱԼ-ը կշարունակի մնալ հարավային Լիբանանում, մինչև Իսրայելին սպառնացող վտանգը չվերանա:
Համաձայնագրի կնքումից հետո Լիբանան-Իսրայել սահմանին հիմնականում հանդարտ է եղել, սակայն ավելի ուշ հայտարարվել է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Նաբաթիայի շրջանին: Տուժածների մասին չի հաղորդվում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում