Մեղրի համայնքում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել գործարկման մեկնարկին:
Նախագիծը ներառված էր Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում, որով նախատեսվել է Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի արդիականացման ծրագիրը:
Կառավարության միջոցներով այս կառույցին հատկացված գումարը կազմել է 261.1 մլն դրամ:
Նորակառույց շինությունն ունի բարձր սեյսմակայունություն, համապատասխանում է ժամանակակից միջազգային չափանիշներին, առկա է աուտոպսիոն լաբորատորիա, հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով:
Այս ստանդարտով Մեղրիի մասնաճյուղը առաջինն է, և նմանատիպը կկառուցվի Կապանում, Երևանում: