e8850314-ad3e-46e2-9ea3-449e64d3fcac_w1023_r1

Վենեսուելա է ժամանել 1600 օտարերկրյա փրկարար | azatutyun.am

azatutyun.am Օրեր առաջ տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերից հետո ողջ մնացածներին որոնելու և փրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Վենեսուելա է ժամանել 1600 օտարերկրյա փրկարար։

Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 920 մարդ։

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում Վենեսուելան ընդունել է 17 չվերթ, ժամանել է ավելի քան 1600 փրկարար։ Առաջիկա 24 ժամվա ընթացքում սպասվում է ևս 25 չվերթի ժամանում», հայտնել է Վենեսուելայի արտաքին գործերի փոխնախարար Օլիվեր Բլանկոն։

Որոնողափրկարարական աշխատանքներին միացել են Մեքսիկայի, ԱՄՆ-ի, Սալվադորի, Շվեյցարիայի, Կոլումբիայի, Իսպանիայի, Էկվադորի, Չիլիի, Դոմինիկյան Հանրապետության և Պանամայի փրկարարական խմբերը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն