azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կօգնի կանխել Լիբանանի և Իսրայելի միջև նախօրեին ձեռք բերված շրջանակային համաձայնագրի խախտումները՝ ապահովելով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը։
Լիբանանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Աունը հորդորել է Թրամփին՝ ճնշում բանեցնել Իսրայելի նկատմամբ, որպեսզի նրա զինուժը դուրս գա Լիբանանի հարավից՝ միաժամանակ վստահեցնելով, որ Բեյրութը հավատարիմ կմնա իր ստանձնած հանձնառություններին։
Ըստ Աունի գրասենյակի՝ հեռախոսազրույցը Թրամփն էր նախաձեռնել՝ շնորհավորելու Լիբանանի առաջնորդին ամերիկյան միջնորդությամբ համաձայնեցված շրջանակային փաստաթղթի կապակցությամբ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում