32zcdlyjmffq07wv

ԻՀՊԿ հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին Քուվեյթում և Բահրեյնում | news.am

news.am Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ կիրակի գիշերը համատեղ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողություն է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ-ի վերջին հարվածների, հաղորդում է Tasnim-ը։

ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 2:00-ից մինչև 3:00-ը բալիստիկ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ են հասցվել ԱՄՆ ութ ​​ռազմական օբյեկտների, այդ թվում՝ Քուվեյթի Ալի ալ-Սալեմի ավիաբազայի և Բահրեյնի Սալման նավահանգստում գտնվող ԱՄՆ հինգերորդ նավատորմի օբյեկտների վրա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Մարտի 9-ին Իրանի Փորձագետների խորհուրդը երկրի նոր Գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրել Մոջթաբա Խամենեիին՝ Այաթոլլահ Ալի Խամենեիի որդուն։

Մարտին իրանական կողմը հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին: Նավթի տեղափոխման խոշորագույն ճանապարհի արգելափակումը հանգեցրել է վառելիքի համաշխարհային գնի բարձրացմանը։

Ապրիլի 7-ին ԱՄՆ-ն հայտարարել է հաջորդ օրվանից հրադադար սկսելու մասին։ Օրեր անց՝ ապրիլի 11-ին, Իսլամաբադում տեղի են ունեցել խաղաղության շուրջ բանակցություններ Իրանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։

Միայն հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին խաղաղության շրջանակային համաձայնագրի շուրջ համաձայնության գալու մասին: Բանակցություններն ընթանում են 12 առանցքային կետերի շուրջ։ Դրանց թվում են․

Պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում (ներառյալ Լիբանանում):
Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգում:
Վերջնական գործարքի կնքում առավելագույնը 60 օրում (երկարաձգման հնարավորությամբ):
ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակման վերացում:
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցման ապահովում։
ԱՄՆ-ը և տարածաշրջանային գործընկերների կողմից առնվազն 300 միլիարդ դոլար արժողությամբ «վերջնական, փոխադարձաբար համաձայնեցված պլանի» մշակում՝ Իրանի վերականգնման և տնտեսական զարգացման համար»։
Պատժամիջոցների վերացում։
Իրանը կողմից համաձայնություն չարտադրել կամ ձեռք չբերել միջուկային զենք։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն