6a40c8ae3f4566a40c8ae3f45717826305736a40c8ae3f4546a40c8ae3f455

Ռուսաստանից Ադրբեջանի տարանցմամբ դեպի Հայաստան է ուղարկվել ցորենի նոր խմբաքանակ

Ռուսաստանից Ադրբեջանի տարանցմամբ դեպի Հայաստան մատակարարման հերթական խմբաքանակն է փոխադրվել։

Ադրբեջանական «ԱՊԱ» (APA) գործակալությունը հայտնում է, որ հունիսի 28-ին Բիլաջարի կայարանից մինչև Բյոյուք Քեսիք է ուղարկվել 770 տոննա կշռով ցորենի 11 վագոն։

Նշվում է, որ մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ավելի քան 34,000 տոննա հացահատիկ, մոտ 8,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար և 414 տոննա անտրացիտ (ածուխ)։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն