Հայաստանի ազգային հավաքականը Լոս Անջելեսում անցկացրած ընկերական հանդիպման շրջանակում 74:59 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի հավաքականի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Քառորդների արդյունքները՝
I քառորդ՝ 23:20
II քառորդ՝ 16:15
III քառորդ՝ 18:9
IV քառորդ՝ 17:15:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Արտյոմ Թավակալյանը, որը գրանցել է 14 միավոր, 3 ռեբաունդ, 2 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 2-ին Նորվեգիայի դեմ «Եվրոբասկետ 2029»-ի նախընտրական փուլի շրջանակում։