factor.am Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանում հրավիրված նիստի 3-րդ օրն է։ Կողմերին հարցեր տալու հերթը «Հայաստան» դաշինքինն է։
Դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը հետաքրքրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանից՝ արդյո՞ք Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ արտահայտությունները, որոնք հրապարակվել են վարչապետի և իրավապահ մարմինների կողմից, կուսակցությունը հնարավորություն է ունեցել հավասարության պայմաններով հակադարձել։
«Ո՛չ, որովհետև, ցավոք սրտի, Քննչական կոմիտեն իրականացրել է Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ հանցագործություն»,-նշեց Օրբելյանը, ինչից հետո վերջինիս ընդհատեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը։
«Դուք չեք կարող այստեղ վիրավորել»,-նշեց Սաֆարյանը։
Օրբելյանը հակադարձեց․ «Տիկի՛ն Սաֆարյան, Դուք չեք կարող ինձ սահմանափակել, ես չեմ վիրավորում»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում