factor-42

Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել | factor.am

factor.am Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործին։

«Պարզաբանեմ, որ թեև պաստառ պոկելն ինքնին վարչական իրավախախտում է, սակայն դատախազությունը որոշել է այդ արարքը գնահատել նաև ընդհանուր առմամբ կազմակերպվածության տեսանկյունից։ Որովհետև միգուցե, եթե դրանք իրականացվում էին կազմակերպված ձևով, նպատակ ունեին խոչընդոտելու նաև ընտրությունների ազատ իրականացման և քարոզչության ազատ իրականացման հնարավորություններին, որը քրեորեն հետապնդելի արարք է»,-ասաց նա։

Լիլիթ Գրիգորյանի խոսքով՝ նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ է, կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է տա նախաքննությունը․ «Որևէ անձի նկատմամբ դեռևս հանրային քրեական հետապնդում չունենք»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Նուբարաշենի հոգեբուժարանում քաղաքացի էր ինքնասպան եղել։ Պարզվել էր, որ քաղաքացին Արմեն Հովհաննիսյանն էր, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունեցել և  ձերբակալվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառ պոկելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն