azatutyun.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ Հորմուզի նեղուցի համար «նոր կամ առանձին կարգավորումներ ընդունելու ցանկացած փորձ» «կմեծացնի լարվածությունը» և կհետաձգի ջրային ուղու վերաբացումը։
Բաղդադ կատարած այցի ժամանակ Արաղչին նաև կոչ է արել բոլոր կողմերին «հավատարիմ մնալ փոխըմբռնման հուշագրին և թույլ չտալ, որ այն շեղվի իր ուղղուց»։
Իրանն ավելի վաղ հայտարարել է, որ իրեն է պատկանում Հորմուզի նեղուցով նավարկությունը վերահսկելու իրավունքը և զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին՝ չաջակցել ԱՄՆ-ին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ավարտելով Պարսից ծոցի երկրներ կատարած այցը, լրագրողներին ասել էր, որ եթե Իրանը սպառնա կամ արգելափակի նեղուցով անցնող նավերը, ապա «մենք խնդիր կունենանք»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում