l-0x0wh-2048x1185z-0-3838

Հրդեհ Կապուտան բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հունիսի 28-ին՝ ժամը 21։56-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապուտան բնակավայրի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններից հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է խորդանոցի տանիքում՝ մոտ 50 քմ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։24-ին, մարվել՝ 00։28-ին: Տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն