Սուրենավան բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածները ոչ թե 3-ն են, այլ՝ 4-ը։ Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև 4-րդ քաղաքացու այրված դին։ Այս մասին տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից։
Հունիսի 29-ին՝ ժամը 04։37-ին, տեղեկություն էր ստացվել, որ Սուրենավան բնակավայրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել էր, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին՝ Սուրենավան բնակավայրի մոտակայքում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ բախվել քարին և բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 04։42-ին, մարվել՝ 04։50-ին։ Այրվել էր ավտոմեքենայի սրահը, որտեղ հայտնաբերվել էր 3 քաղաքացու այրված դի։