Արդեն 4-րդ օրն է՝ ՀՀ սահմանադրական դատարանը շարունակում է ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը: Այսիև դատավորներն իրենց հարցերն են ուղղում կողմերին:
ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կհաղթահարե՞ր 4%-ի շեմը, եթե երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր չճանաչվեին, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, որովհետև ես այդ երեք տեղամասերում պիտի ունենայի վավեր քվեարկության արդյունքներ»:
Արձագանքելով դատավորի դիտարկմանը, որ հարցին անհրաժեշտ է պայմանականորեն պատասխանել, Հովակիմյանը պարզաբանեց.
«Խնդիրն այս է. երբ չունենք վավեր քվեարկության արդյունք, բոլոր տվյալները զրո են: Որպեսզի ունենանք որևէ կուսակցությանը տրված ձայն, պիտի ունենանք վավեր քվեարկություն: Երբ չունենք վավեր քվեարկություն, չունենք նաև ձայն, որը պիտի պայմանականորեն գումարենք և արդյունք ստանանք»:
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյի, «Հետք»