t-urk-ia-dros

Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը | factor.am

factor.am «Սա մաքուր երեսպաշտություն է իսրայելական վարչակազմի կողմից, որը կատարել է 21-րդ դարի ամենադաժան կոտորածը՝ անողոքաբար սպանելով տասնյակ հազարավոր անմեղ քաղաքացիների, այդ թվում՝ նորածինների, կանանց և տարեցների, համարձակվել պատմական իրադարձություններն օգտագործել որպես քաղաքական զենք»։ Այս մասին ասվում է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ Թուրքիայի նախագահականի հաղորդակցության բաժնի տնօրեն Բուրհանեթթին Դուրանի՝ X-ի միկրոբլոգում տարածված հայտարարության մեջ։

«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունները որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն» ճանաչելն անօգուտ փորձ է՝ ծածկելու անմեղ պաղեստինցիների թափված արյունը, Մերձավոր Արևելքում նրանց կողմից իրականացվող պետական ​​ահաբեկչությունը և անպատիժ կերպով կատարվող մարդկության դեմ հանցագործությունները»,- ասվում է Դուրանի տարածած հայտարարությունում։

Ըստ նրա՝ «մարդկության պատմության մեջ ամենամեծ հեգնանքն այն է, որ բարոյական և պատմական պարտավորությունների մասին խոսողները նույնն են, ովքեր այսօր անդադար ռմբակոծում են հիվանդանոցները, դպրոցները, պաշտամունքի վայրերը և փախստականների ճամբարները՝ ոտնահարելով միջազգային իրավունքը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն