factor.am «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքում բովանդակային առումով պետք է կիրառելի լիներ ոչ թե 4%-ի շեմը, այլ 8 կամ 10%-ի շեմը։ Այս մասին Սահմանադրական դատարանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը։
«Դա էլ է վիճելի, ասեմ ինչու, որովհետև փաստացի երեք կուսակցության տարբեր ներկայացուցիչներ են ներգրավված այդ ցուցակում, բայց ներգրավված է, օրինակ, նաև Մարտուն Գրիգորյանը։ Ինքը անկուսակցական է, բայց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչն է Ազգային ժողովում։ Այսինքն՝ բովանդակային առումով չորրորդ քաղաքական միավորն է, որի դեպքում արդեն 10%-ի շեմը կիրառելի կլինի»,- ասաց նա։
Սուրեն Գրիգորյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի լիազորությունները այս վեճի քննարկման շրջանակներում այդքան լայն չեն․ «Բայց եթե հասնում ենք, կխնդրեմ ուրեմն այդ դեպքում նաև այս հարցը քննարկել»։