xgrrjdpija7zx6ilasettg6hy3rubkrpouddxfsk

Թբիլիսյան և Եղվարդի խճուղիների միացման նախագիծը Երևանի բեռնաթափման կարևորագույն ծրագիրն է. Ավինյան | armenpress.am

armenpress.am Թբիլիսյան խճուղի-Եղվարդի խճուղի հատվածի միացումը երկու կամուրջների և Կորեայի ձորի վրայով անցնող ճանապարհի միջոցով Երևանի տրանսպորտային համակարգի բեռնաթափման ամենակարևոր և խոշորագույն ծրագրերից է։

Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Երևանի քաղաքապետարանի հունիսի 29-ի գործակարգավարական նիստում Ավինյանը նշել է, որ տվյալ ճանապարհային նախագիծը քաղաքի համար առաջնահերթ նշանակություն ունի։

«Այդ ճանապարհը և կամուրջները, վստահաբար, քաղաքի համար ամենաառաջնահերթ ծրագրերից են։ Այդ լուծմամբ մենք M4 մայրուղին միացնում ենք Հյուսիս-հարավ շրջանցիկ ճանապարհին, և փաստացի Թբիլիսյան խճուղուց ապահովում ենք ուղիղ կապ այդ ճանապարհի հետ։ Այս և հաջորդ տարիներին այդ ուղղությամբ աշխատանքների ծավալը շատ մեծ է լինելու»,- ասել է քաղաքապետը։

Քաղաքապետը Երևանի բեռնաթափման տեսանկյունից կարևորեց նաև Մասիսի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը, որով կբեռնաթափվեն Աճառյան ու Մյասնիկյան փողոցները։ «Դեպի Էրեբունի, Նուբարաշեն Շենգավիթ գնացող շատ քաղաքացիներ կնախընտրեն այս ճանապարհով իջնել, որն ամբողջապես շրջանցում է քաղաքը»,-հավելեց նա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն