arm.sputniknews.ru Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հինգերորդ օրը փլատակներից դուրս են բերել 9 ամսական երեխայի և նրա մորը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Վենեսուելայի որոնողա-փրկարարական խմբին։
«Երկուսին էլ ողջ են գտել, նրանք միայն թեթև վնասվածքներ ունեն», – ասվում է հաղորդագրության մեջ։
Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալներով՝ զոհերի թիվը 1430 է, 3238 տուժածի բուժօգնություն է ցուցաբերվել։
Ավելի վաղ երկրի նախագահի լիազորությունները կատարող Դելսի Ռոդրիգեսը հայտնել էր, որ փրկարարներին ավերիչ երկրաշարժերից հետո հաջողվել է ողջ դուրս բերել 33 մարդու։
Հիշեցնենք` Վենեսուելայում հունիսի 25-ին երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,2, երկրորդինը՝ 7,5: Դրանից հետո գրանցվել է ևս մոտ 30 հետցնցում։