factor.am Հունիսի 21-ից ի վեր Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով ավելի քան 1300 մահվան դեպք է գրանցվել, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, գրում է The Insider-ը։
Նա չի նշել, թե ինչ տարիքային խմբի ներկայացուցիչներ են մահացածները։
«Եվրոպան Երկրի վրա ամենաարագ տաքացող մայրցամաքն է, որտեղ ջերմաստիճանը բարձրանում է համաշխարհային միջին ցուցանիշից երկու անգամ ավելի արագ։ Այս պահին 150 միլիոն մարդ ապրում է ծայրահեղ շոգի պայմաններում, հարյուրավոր մարդիկ մահացել են, դպրոցները փակ են, իսկ էլեկտրացանցերը լարված են։ Շոգից սթրեսը հաճախ անվանում են «լուռ մարդասպան», եվրոպական տները, աշխատավայրերն ու դպրոցները չեն կառուցվել այս ջերմաստիճանների համար»,- սոցցանցերում գրել է Գեբրեյեսուսը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում