01000000-c0a8-0242-8c0f-08dbf7188e2a_w1023_r1

Մոսկվան և Բաքուն կարգավորել են AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը․ Գալուզին | azatutyun.am

azatutyun.am Մոսկվան և Բաքուն կարգավորել են «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի՝ 2024 թվականի դեկտեմբերին Ակտաուի մերձակայքում տեղի ունեցած կործանման հետևանքների հետ կապված բոլոր հարցերը։

Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Նա հրաժարվել է մանրամասներ հայտնել։

«Ինչպես գիտեք, մենք կարգավորել ենք ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքների հետ կապված բոլոր հարցերը։ Սակայն դրանք վերաբերում են կոնկրետ մարդկանց, որոնք վերապրել են այդ ծանր ողբերգությունը և կրել անփոխարինելի կորուստ։ Այդ պատճառով, անկեղծ ասած, չէի ցանկանա այժմ մանրամասների մեջ մտնել», նշել է ՌԴ արտգործնախարարի տեղակալը։

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ճգնաժամ սկիզբ առավ 2024-ի դեկտեմբերին Ակտաուի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի օդանավի կործանումից հետո, որի հետևանքով 38 մարդ էր զոհվել:

Ըստ քննության՝ Գրոզնիում վայրէջքի պատրաստվող օդանավը խոցել էր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգը:

Ռուսաստանի նախագահը ադրբեջանցի գործընկերոջից ներողություն էր խնդրել, խոստացել, որ ռուսական կողմը կփոխհատուցի ողբերգության համար, պատասխանատուների գործողություններին իրավական գնահատական կտրվի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն