Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան փողոցում:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մանրամասնելով, որ Բուզանդի – Խանջյան փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան – Չայկովսկու փողոցների խաչմերուկ, բացառությամբ շրջիկ առևտուր իրականացնող փոխադրամիջոցների համար կազմակերպված կայանատեղիից, այլ փոխադրամիջոցների կանգառը կարգելվի: