Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի

Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի երևանում Վահրամ Փափազյան փողոցում։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

«Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում, մասնավորապես Կոմիտասի պողոտա – Վ.Փափազյան փողոցի խաչմերուկից մինչև Վ.Փափազյան – Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկ, բացառությամբ երթևեկելի մասի տեղային լայնացումների, կարգելվի փոխադրամիջոցների կանգառը»,– ասված է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն