l-0x33wh-786x458z-1-4

Պակիստանը հայտնել է սահմանային գործողության ընթացքում 29 զինյալի ոչնչացման մասին. Reuters | 1lurer.am

1lurer.am Պակիստանի անվտանգության ուժերը հայտարարել են, որ Աֆղանստանի հետ սահմանի երկայնքով ցամաքային և օդային գործողությունների ընթացքում ոչնչացրել են առնվազն 29 զինյալի՝ հայտնում է Reuters-ը:

Տեղեկատվության նախարար Աթթաուլլահ Թարարը հայտարարել է, որ գործողությունն Աֆղանստանից վերջին մի շարք հարձակման պատասխանն է եղել։ Անվտանգության ուժերի տվյալներով՝ վերջին տարիներին Պակիստանում ոստիկանության և զինվորականների վրա հարձակումները հաճախակի են դարձել։

Աֆղան թալիբներն էլ հայտարարել են, որ ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 38 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ ավելի քան 160 մարդ։ Նրանք պնդել են, որ զոհվածների և վիրավորների թվում կան երեխաներ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն