Հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի ՀԵՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Անդրադառնալով հոսանքազրկումներին` Պետրոսյանը նշել է, որ «վատթար և խեղված էներգամակարգ են ժառանգել»:
«Մի կերպ սպասարկումն իրականացնում ենք, մինչև կապիտալ խոշոր ներդրումային ծրագրերը կյանքի կոչվեն և էներգահամակարգի վատթար վիճակը շեշտակիորեն բարելավենք»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծ։
«Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Հետևաբար պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու այն դեպքերում, երբ առկա է հանրային շահի պաշտպանության անհրաժեշտություն»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։