64c6ae9d-73f8-4e86-e3b0-08debadc7311_cx0_cy1_cw0_w1023_r1

Մոսկվան պնդում է՝ TRIPP-ը կարող է արդյունավետ իրականացվել միայն իր մասնակցությամբ | azatutyun.am

azatutyun.am TRIPP տրանսպորտային նախագիծը կարող է արդյունավետ իրականացվել միայն Ռուսաստանի մասնակցությամբ, և Մոսկվայի կարծիքը պետք է հաշվի առնվի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը RTVI-ին տված հարցազրույցում։

Գալուզինը նշել է, որ Հայաստանով բեռների տարանցումը ևս պետք է իրականացվի Եվրասիական տնտեսական միության նորմերին ու կանոններին համապատասխան, քանի դեռ Հայաստանը հայտարարում է, որ կառույցից չի պատրաստվում դուրս գալ:

«Եվ, ի վերջո, «Թրամփի ուղին» անցնելու է տարածքով, որտեղ տասնամյակներ շարունակ ռուս զինվորներն են իրենց հայ գործընկերների հետ պահպանում Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ», – ասել է Գալուզինը՝ հավելելով, թե ըստ հայկական կողմի հայտարարությունների՝ «Երևանը Գյումրիում ռուսական ռազմաբազայի փակման հարց չի քննարկում»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն