Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն չարձագանքելու հարցին։
«Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք, որ Հայոց Ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»,- լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը։