ՄԻՊ-ը ԱՄԿ ներկայացուցչի հետ քննարկել է աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրները

ՄԻՊ-ը ԱՄԿ ներկայացուցչի հետ քննարկել է աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրները

Հունիսի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Աշխատողների գործունեության բյուրոյի (ACTRAV) տնօրեն Օլիվեր Ռոբկեին։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

«Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և ԱՄԿ աշխատողների գործունեության ավագ մասնագետ Գոչա Ալեքսանդրիան։

Պաշտպանը ներկայացրել է հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները։

Անահիտ Մանասյանը խոսել է Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունքների ոլորտում առկա խնդիրների մասին` անդրադառնալով առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի, աշխատավայրում գենդերային հավասարության, խտրականության բացառման ոլորտներում առկա խնդիրներին։

Հատուկ անդրադարձ է կատարվել գործադուլի իրավունքի իրացման հետ կապված խնդիրներին և ոլորտում անհրաժեշտ օրենսդրական ու ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման կարևորությանը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ աշխատողների իրավունքների պաշտպանության և արժանապատիվ աշխատանքային միջավայրի զարգացման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն