1782743825-1782742909-7777777777777

Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել | factor.am

factor.am Վրաստանն ու Ղազախստանը պաշտոնապես ռազմավարական գործընկերություն են հաստատել, գրում է Sova news-ը։

«Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են համատեղ հռչակագիր, որի համաձայն՝ Վրաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության մակարդակի»,- ասվում է Վրաստանի կառավարության աշխատակազմի հայտարարության մեջ։

Վրաստանն ու Ղազախստանը պաշտոնապես ստորագրել են համատեղ հռչակագիր Կոբախիձեի Աստանա կատարած այցի շրջանակում։ Երկարատև բանակցություններից հետո կողմերը ստորագրել են նաև մի շարք միջգերատեսչական համագործակցության հուշագրեր, որոնք վերաբերում են մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը։

Ղազախստանի նախագահը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին հանձնել է Առաջին աստիճանի Պատվո շքանշան։

Նախագահական պալատում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ ընդլայնված բանակցությունների ժամանակ Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը կարևոր նվաճում է, որը նոր հնարավորություններ է բացում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման համար մի շարք ոլորտներում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն