6uvzg7cjafhclnfqokipldj1b2y9kkcnfu0q29v8

Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել | armenpress.am

armenpress.am Գերմանիայի Համբուրգ նավահանգստային քաղաքի մոտ գտնվող Շտադետեղի անչափահասների ուղղիչ հաստատությունում կրակոցների հետևանքով հինգ մարդ է սպանվել։ Այս մասին  հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ ոստիկանությունը հայտնել է միջադեպի կապակցությամբ երկու կասկածյալի ձերբակալման մասին։

Ոստիկանության խոսնակը հայտարարել է, որ միջադեպի դրդապատճառը դեռևս հայտնի չէ։

Ըստ նրա՝ դեռ հայտնի չէ, թե միջադեպի պատճառով քանի մարդ է վիրավորվել։

Նշվում է, որ ականատեսը նկատել է, թե ինչպես են երկու անձ՝ տղամարդ ու կին, փորձում փախչել դեպքի վայրից, սակայն ոստիկանությունը նրանց ձերբակալել է։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն