aravot.am ՍԴ նիստի ընթացքում, որտեղ քննվում է հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումները, որոնցով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, քննարկվում են կողմերի միջնորդությունները։
ԲՀԿ-ն միջնորդություն է ներկայացրել՝ որպես վկա հարցաքննել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին 10/51 և 35/65 տեղամասերում տեղի ունեցածի հանգամանքների վերաբերյալ։ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հարցրեց՝ ի՞նչ հարցեր, ի՞նչ հանգամանքներ պարզելու հետ կապված եք ցանկանում հարցաքննել։
ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը պատասխանեց․ «Մենք ունենք վարչական ակտ, դատական ակտ, դրանցում կողմի բացատրություններն ունենք, որը չի հանդիսանում ապացույց, որպես ապացույց է հանդիսանում կողմին՝ որպես վկա հարցաքննելու հանգամանքը։
Մենք ունենք մի քանի հանգամանքներ, որ պետք է պարզել, դրանց մի մասը՝ որպես ապացույց, հարցուպատասխանի ռեժիմով քննարկելու անհրաժեշտություն ենք տեսնում։ Մասնավորապես՝ ե՞րբ է իմացել խախտումների մասին, ի՞նչ գործողություններ է իրականացրել, ի՞նչ միջոցներով է պարզել հետագա խնդիրները՝ զինվորականների քանակը, մուտքը, ելքը, ե՞րբ են ԲՀԿ-ի թվերը ճշտվել, ե՞րբ է այս որոշումը կազմվել՝ երկու գործողությունների ժամանակագրությունը։ Դատավորներն էլ են այդ հարցը Վահագն Հովակիմյանին տվել, բայց հստակ պատասխան չի ստացվել։ Կողմը, երբ բացատրություններ է տալիս, ունի ազատություն՝ այն ծավալով պատասխանել, մինչդեռ վկան պարտավոր է հարցաքննության ժամանակ պատասխանել հարցերին, քանի որ պատասխանատվություն է կրում սուտ ցուցմունքների համար։ Եվ դա ՍԴ օրենքով ապացույց է, որի վրա կարող է հիմնվել ՍԴ-ն որոշման կայացման ժամանակ, մինչդեռ միայն բացատրությունները չունեն այդ իրավական արժեքը»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում